Մայք Թայսոնի աղունիկները

Մայք Թայսոնը է որոշել բռնցքամարտով զբաղվել այն բանից հետո երբ իրեն ծաղրող և ճնշող ՝ բակի տղաներից մեկը իր աչքի առջև սպանել է իր սիրած աղունիկներից մեկին։

Երեխա ժամանակ ես շատ դժվարություններ եմ ունեցել և միշտ զգում էի, որ ամենուրեք ավելորդ էի։ Կտուրին նստած մոռանում էի իմ անվստահության և ծանր մտքերի մասին։ Երկնքում թռչուններին նայելով ինձ իրենց էի նմանեցնում և իրենց պես ազատ էի զգում։ Այդ պահերին ինձ պետք չէր մտածել իմ դատարկ ստամոքսի մասին, փորձել հասկանալ, թե որտեղ պետք է հաջորդ անգամ հաց գտնեմ ուտելու։ Մոռանում էի ինձ կպնող ու նեղացնող երեխաներին, մոռանում էի իմ հին ու քրքրված հագուստի պատճառով ինձ ձեռք առնողների գոյության մասին…

լուսանկարը՝ [Paul Mobley/Mike Campau]

1 Comment

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ