Իդեալական նվեր ընտրելու գաղտնիքները

Այս տոնական օրերին այնպես, ինչպես երբեք արդիական է ճիշտ նվեր ընտրելու հարցը: Բրիտանական University College London համալսարանի գիտնականները պնդում են, որ ամենահաճելի նվերը դա այն նվերն է, որն արտացոլում է Ձեր իսկ (նվիրողի) անհատականությունը, և ոչ թե այն, որը փորձում եք համապատասխանեցնել մարդու նախասիրություններին կամ ճաշակին:

Այսպես՝ հոգեբանության պրոֆեսոր Ադրիան Ֆերնհայմը որոշեց մի հասարակ էքսպերիմենտ ացկացնել. Փորձի 122 մասնակիցներին նա խնդրեց iTunes երաժշտական խանութից ընկերների համար երգեր գնել: Այնուհետև Ֆերնհայմը հարցնում էր ստացողներին՝ որքանով է նրանց դուր եկել նվիրված երգերը:

Արդյունքում պարզվում է, որ մարդկանց ավելի հաճելի էին այն երգերը, որոնք ընտրվել էին նվիրողի անձնական երաժշտական նախասիրությունների հիման վրա, և ոչ թե նրանք, որոնք ընտրվել էին՝ փորձելով հաշվի առնել ստացողի ճաշակը:

Գիտնականը նաև կոչ է անում զերց մնալ միաժամանակ մի քանի նվեր նվիրելուց, եթե դրանից մեկը, հիմնականը, զգալիորեն արժեքավոր է մյուսներից: Ստանալով այսպիսի նվերների փունջ, մարդը ենթագիտակցաբար հավասարեցնում է դրանց արժեքը՝ դրանով իսկ արժեզրկելով նաև հիմնական նվերը:

Բացի այդ, հոգեբանի կարծիքով, զույգերը պետք է խուսափեն միմյանց ճոխ նվերներ մատուցելուց հարաբերությունների սկզբնական շրջանում, քանի որ դա բարձր սպասումներ է առաջացնում. Հարաբերությունների հաջորդ փուլերում ավելի քիչ արժեք ունեցող նվերները կարող են արդեն սխալ ընկալվել:

Եվ վերջապես, Ադրիան Ֆերնհայմը տղամարդկանց խորհուրդ չի տալիս իրենց սիրեցյալներին նվիրել չափից շատ յուրահատուկ նվերներ նաև այն պատճառով, որ որոշ կանայք այսպիսի նվերները ընկալում են որպես որոշակի փոխադարձ քայլերի պարտադրանք:

Աղբյուրը՝ The Independent

Մեր կողմից ուզում ենք ավելացնել նաև, որ լավագույն նվերը, ամեն դեպքում, սրտանց տրվող նվերն է:

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ