Ինչն է մոտիվացնում երիտասարդներին աշխատավայրում

Մեր օրերում կազմակերպությունները հաճախ հիասթափեցնում են երիտասարդ մասնագետներին: Խելացի երիտասարդների սպասումներն արդարացնելու և  նրանց գրավելու նպատակով գործատուները պարբերաբար դիմում են տարբեր քայլերի․ օրինակ՝ առաջարկում են ճկուն և թեթև աշխատանքային միջավայր, գրասենյակային անվճար սուրճ կամ քաղցրավենիք:

Նկարը՝ Թումոյի ֆեյսբուքյան էջից։

Հայաստանում էլ ներկայումս գործում են մի շարք կազմակերպություններ, որոնք տարբերվում են գրասենյակի դիզայնի յուրահատկությամբ և աշխատանքայն առօրյան հետաքրքիր դարձնելու իրենց ջանքերով: Հայաստանում այդպիսի մոտեցում առաջիններից ցուցաբերեցին Tumo և Picsart ընկերությունները, ապա սկսեցին հայտվել նաև այլ կազմակերպություններ ինչպիսին են Joomag, BetConstruct և այլն: Սովորաբար դրանք ՏՏ ոլորտի կազմակերպություններ են:

Սակայն ինպես նշում է Սիդնեյ Ֆինկելշտայնը իր «Գերղեկավարներ. Ինչպես են բացառիկ առաջնորդները ղեկավարում տաղանդի հոսքը» (“Superbosses: How Exceptional Leaders Manage the Flow of Talent” ) գրքում գործատունները հաճախ մոռանում են ամենակարևորի մասին` աշխատանքի կազմակերպման ձևի:

Synergy International Systems ընկերության Երևանյան մասնաճյուղ

Հետևելով հնագույն թրենդերին գործատուները կարևորում են աշխատողի համար կազմակերպված կոմպենսացիաները կամ զարգացման ծրագրերը, սակայն արագ զարգացող աշխարհում դա չէ, որ գրավում է երիտասարդներին:

Երիտասարդը՝ որպես որսի դուրս եկած գիշատիչ, իր ծարավն է հագեցնում և շարունակում  իր որսն այլ վայրերում:

Ինչպես նշում է Սիդնեյ Ֆինկելշտայնը,  գերղեկավարները գիտակցել են, որ վաղ թե ուշ լավ մասնագետը հեռանալու է կազմակերպությունից ավելի մեծ հնարավորությունների հետևից, սակայն միևնույն է՝ ավելի լավ է աշխատել գերմասնագետների հետ կարճաժամկետ, քան միջին մասնագետների հետ երկարաժամկետ:

Համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներ Ռալֆ Լոուրենը (Ralph Lauren) նույնպես գիտակցել է և ստեղծում է ժառանգություն հիմնվելով հենց այս սկզբունքին՝ աշխատելով բացառապես տաղանդների հոսանքին համընթաց:

Լավագույն ղեկավարները այս իրավիճակից հաղթող դուրս գալու նպատակով հանդես են գալիս մի քանի առաջարկով:

1.Ցուցաբերեք երիտասարդ մասնագետներին իրենց իսկ ակնկալած վերաբերմունքը՝ ընդձեռեք նրանց անձնական մարզիչներ, ստեղծագործական ազատություն տվեք, սովորելու և զարգանալու հնարավորություններ:

2.Թույլ տվե՛ք փոփոխություն անեն: Հաճախ այդպիսի մասնագետները տարբերվում են հավակնոտությամբ, և աշխատավայրում նրանց երկար պահելու գաղտնիքը հենց փոփոխություն անելու հնարավորություն ընձեռնելն է:

Ըստ հաջողակ տնօրենների՝ երիտասարդ և խելացի մասնագետների փոփոխության անելու հնարավորություն տալով է հնարավոր հաջողակ բիզնես կառուցել:

Բնական է, որ ակտիվ երիտասարդը որոշ ժամանակ անց փորձելու է մեկ այլ կազմակերպություն որոնել, ասում է Ֆինկելշտայնը: Բայց այստեղ էլ սուպեր-ղեկավարները գտել են իրավիճակից դուրս գալու  լավագույն տարբերակը՝ լավ հարաբերությունների մեջ մնացեք նախկին աշխատակիցների հետ:

Բիզնես կապերի ստեղծումն ու լավ մասնագետների հետ ծանոթությունները մեր օրերի լավագույն հմտություններից են: Ոչ ֆորմալ հանդիպումները նախկին աշխատակիցների հետ սովորաբար հանգեցնում են նոր մտքերի և ծրագրերի ստեղծմանը:

Եվ վերջիվերջո տաղանդների հոսքից զարգանում է հենց կազմակերպությունը՝ հայտնվելով փայլուն մտքերի էպիկենտրում:

 

Օգտվել ենք՝  [bbc.com]

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ