Ինչու «ԿՆՔԱՀԱՅՐԸ» ֆիլմում ոչ մի անգամ չեք լսի «ՄԱՖԻԱ» բառը

1970-ականների սկիզբ. ԱՄՆ

Paramount ընկերությունը Նյու Յորքում սկսում է “ԿՆՔԱՀԱՅՐԸ” ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները։

Մաֆիայի պարագլուխ Joe Colombo-ն և իր՝ Իտալական-Ամերիկյան Քաղաքացիական Իրավունքների Լիգա կազմակերպությունը ֆիլմի նկարահանումները բոյկոտելու արշավ է սկսում։

Գլխավոր պրոդյուսեր Robert Evanse-ը իր հուշերում պատմում է, որ Կոլոմբոն զանգում էր իրենց տուն և սպառնում Ռոբերտին և նրա ընտանիքի անդամներին։

Paramount-ը շատ նամակներ էր ստանում իտալոամերիկացիներից՝ այդ թվում քաղաքական գործիչներից, որտեղ ֆիլմը բնութագրվում էր որպես հակաիտալական։ Նրանք խոստանում են ամեն ինչ անել ֆիլմի ցուցադրությունը տապալելու համար։

Վերջ ի վերջո պրոդյուսեր Albert S. Ruddy – ին համաձայվում է հանդիպել Colombo-ի հետ, և վերջինս պահանջում է , որ “Mafia” և “Cosa Nostra” արտահայտությունները տեղ չգտնեն ֆիլմում։

Ճնշման տակ Ruddy-ին նրանց ֆիլմի սցենարը վերանայելու և խմբագրելու իրավունք է տալիս։ Նա նաև համաձայնվում է, որ Լիգայի անդամներին (նույնն է՝ հանցագործ տարրերին) ներգրավեն որպես խորհրդատուներ։

Այս համաձայնությունից հետո սպառնալիքներով նամակների հոսքը դադարեց։

Paramount-ի սեփականատեր Charlie Bluhdorn-ը համաձայնագրի մասին տեղեկանում է միայն The New York Times-ի էջերից։ Նա այնքան է զայրանում, որ Ruddy-ին հեռացնում է աշխատանքից և կարգադրում կանգնեցնել նկարահանումները։

Միայն այն բանից հետո, երբ Evanse-ին հաջողվում է նրան համոզել, որ կնքված պայմանագիրը նպաստավոր է ֆիլմի համար, Ruddy-ին հետ են բերում և նկարահանումները վերսկսվում են։

ՄԱՖԻԱՆ ԱՆՄԱՀ Է

[NewHorizon Cinema]

 

 

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ