Քվենտին Տարանտինոյի նշանդրեքը Նյու Յորքում

Այս սեպտեմբերի վերջին ուիքենդին Նյու Յորքում տեղի ունեցավ Քվենտին Տարանտինոյի և նրա ընտրյալի՝ Դանիելլա Փիքի նշանդրեքը։

Աստղային միջոցառման կազմակերպիչն էր կինոինդուստրիայի մագնատ և Տարանտինոյի վաղեմի ընկեր Հարվի Վայնսթայնը (հայտնի՝ The Weinstein Company-ի հիմնադիր երկու եղբայրներից մեկը)։

Հավաքույթը կարելի էր «Քրեական ընթերցվացք» (Pulp Fiction) ֆիլմի վերամիավորման երեկո համարել. սիրված ռեժիսորին և նրա ապագա հարսիկին ողջունելու և նրանց համար կենացներ ասելու էին եկել Ումա Թուրմանը, Սեմյուել Ձեքսոնը և Բրյուս ՈՒիլիսը։

Նյու Յորքի Սոհո թաղամասում գտնվող ռեստորանի հյուրերն էին նաև Տարանտինոյի ֆիլմերում նկարահանված Հարվի Քեյթելը և Դայան Կրյուգերը։

54-ամյա Տարանտինոն առաջին անգամ հանդիպել է 33-ամյա իսրայելացի երգչուհի, դերասան և մոդել Փիքին դեռևս 2009-ին՝ Իսրայելում «Անփառունակ սրիկաները» (Inglorious Bastards) ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Նրանք նորից սկսվեցին շփվել 2016-ին, և Տարանտինոն առաջարկություն արեց Դանիելլային արդեն այս տարի՝ Լոս Անջելեսում։

Ուայնսթայնը, ով երեկույթին իր դիզայներ կնոջ՝ Ջեորջինա Չապմանի հետ էր, հերթական կենացի ժամանակ Տարանտինոյին ասել է.

«Երբ դու նկարում ես «Անփառունակ սրիկաներ»-ի պես ֆիլմ, դու ստանում ես ոչ միայն Օսկար, այլ նաև Դանիելլային»։

Հարվիի եղբայր և կինոյի մյուս մագնատ Բոբ Ուայնսթայնը ավելացրել է։

Արդեն 26 տարի է ինչ ճանաչում եմ Տարանտինոյին։ Այդ 26 տարվա ընթացքում չի եղել գեթ մեկ անգամ, որ նա պատասխանի իմ բաց թողնված զանգին։ Ահա նա հանդիպեց Դանիելլային և վերջապես ինձ զանգ տվեց, և ես վստահ եմ, որ Դանիելլան նստած էր նրա կողքին և խնդրում էր, որ նա վերցնի հեռախոսը և զանգահարի ինձ։

Տարանտինոյի մշտական մուսա Ումա Թուրմանը նույնպես ողջունեց նրան՝ նշելով, թե որքան բարի էր Տարանտինոն գտնվել նրա նկատմամբ այս տարիների ընթացքում, և որքան ուրախ է նրան երջանիկ տեսնել Դանիելլայի կողքին։

Քեյթելը նույնպես ճառ ասաց, հիշելով իր դերերը Տարանտինոյի ֆիլմերում (պրն Ուայթը «Կատաղի շներ» – ում /Reservoir Dogs, Ունսթոն Վուլֆը «Քրեական ընթերցվացք»- ում/Pulp Fiction), և Ջեյկոբ Ֆուլլերը «Արևածագից մինչև արևամուտ»-ում /From Dusk till Dawn):

«Քվենտինից պրծում չունեմ» – վերջում կատակում է Հարվի Քեյթելը։

Հարվին և Բոբը երջանիկ զույգին 35mm-անոց Leica ֆոտոխցիկ և համապատասխան չափսի ժապավենի մի քանի տուփ են նվիրել համատեղ կյանքի պահերը հավերժացնելու համար: Ֆոտոխցիկի վրա փորագրված է՝ «Mr. And Mrs. Tarantino»։

Գեորգինան Դանիելլային նաև T-աձև ապարանջան է նվիրել Tiffany-ից, որը խորհրդանշում է գեղեցկուհու ապագա ազգանվան առաջին տառը։

Տարանտինոյի և Փիքի նշանդրեքը անակնկալ եղավ նրա որոշ երկրպագուների համար, քանի որ 2009-ին GQ ամսագրին տված հարցազրույցում Տարանտինոն նշել էր․

Ասեմ ձեզ ինչպես կա․ երբ ես կինո եմ նկարահանում, ուրիշ ոչինչ չեմ անում․ Մենակ կինոն է ուշքն ու միտքս։ Ես կին չունեմ։ Ես երեխա չունեմ։ Ոչինչ կի կարող ինձ խանգարել։ Ամբողջ, f-king, աշխարհը թող մոխիր դառնա: Ինձ դա չի հետաքրքրում։ Սա է իմ կյանքը։ Սա Էվերեստն է։ Եթե Էվերեստ ես բարձրանում, այլ բաների մասին մոռանում ես։

Բայց փաստորեն Դանիելլային հաջողվել է խառնել Տարանտինոյի պլաները։ Քվենտինը հիմա աշխատում է իր հերթական՝ 9-րդ ֆիլմի վրա։ Ընդ որում ավելի վաղ նա ասել էր, որ թոշակի է անցնելու 10 ֆիլմ նկարելուց հետո։

Ամեն դեպքում, Տարանտինոյին լավ ճանաչողները ասում են, որ չեն հավատում, որ նա երբևէ կկարողանա թարգել գրելը։

Չնշվող աղբյուրներից մեկը ավելացնում է, որ ամուսնության արարողությունը տեղի է ունենալու հաջորդ տարի։

Վայրը չի նշվում, սակայն ամենայն հավանականությամբ ընտրությունը լինելու է Տարանտինոյի էքսցենտրիկ ճաշակի համաձայն և անտարբեր չի տողնի հյուրերին և երկրպագուներին։

[pagesix.com]

Photo Copyright: PressPhotoBank, NY/MEGA, Frank Lewis/startraksphoto.com

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ