Ինչ է թրեյնսփոթինգը (trainspotting) և ինչպես է այն կապված համանուն ֆիլմի հետ 

Տրեյնսփոթինգը հոբբիի տեսակ է, որը տարածված է կանոնավոր գրաֆիկով երկաթուղային փոխադրումներ ունեցող երկրներում. էնտուզիաստները ժամանակ են անցկացնում երկաթուղային դեպոներում, կայարաններում, կամ երկաթգծի երկայնքով տեղադրված դիտակետերում ՝ անցնող գնացքների և շոքեքարշների համարները գրանցելով։ Այս հոբբին առավել տարածված է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։

Իր հերթին, շոտլանդացի գրող Իրվին Ուելշը այդպես է կոչել թմրամոլների մասին իր հայտնի գիրքը, որի հիման վրա հետագայում ֆիլմ է նկարահանվել. 1980-ականններին Էդինբուրգի շատ թմրամոլներ թմրադեղեր օգտագործելու համար հավաքվում էին լքված երկաթուղային կայարաններում։ Երբ նրանց հարցնում էին, թե ինչ են անում այնտեղ, նրանք պատասխանում էին, որ հետևում են գնացքներին։ Ժամանակի ընթացքում Էդինբուրգի բնակիչները թմրանյութերի ընդունումը սկսում են կոչել հենց թրենյսփոթինգ։

 

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ