10 Զարմանահրաշ փաստ կենդանիների լեզվի մասին

Որպես կանոն՝ մենք մեծ ուշադրություն չենք դարձնում կենդանիների ձայներին, այն ինչ դրանք հաղորդակցման շատ ավելի բարդ միջոցներ են, քան մենք կարծում ենք:

Փաստ N 10. Կատուները մլավում են միայն մարդկանց համար

Իրականում՝ կատուները չեն մլավում միմյանց հետ հաղորդակցվելու համար: Այդ նպատակով նրանք օգտագործում են մարմնի լեզուն և ֆշշացնելը. մլավելը միայն և միայն տիրոջ պատվին է:

Կատուները մլավում են մարդկանց ողջունելու, մեր ուշադրությանն արժանանալու և ուտելիք ստանալու համար (այս նույն պատճառով նաև ձագերը մլավում են երբ ուտելիք են ուզում մորից – սա միակ բացառությունն է):

Կատուները մլավում են նաև այն ժամանակ երբ ցանկանում են, որ իրենց ազատ արձակենք կամ մեզ որևէ այլ պահանջ ներկայացնելու դեպքում. և սա կատուների կողմից աշխարհը կառավարելու ևս մեկ տակտիկական միջոց է:

Փաստ N 9. Մարգագետնային շները բավականին բարդ կենդանիներ են


Միանգամից ասեք՝ ո՞րն է կենդանական աշխարհում ամենազարգացած բանականությամբ կենդանին, դելֆինը՞, թե՞ պրիմատները: Իրականում դա կարող է լինել մարգագետնային շունը (prairie dog):

Այո, հենց այս՝ սկյուռի հեռավոր բարեկամ անպիտան կրծողը, որը անապատներում հանկարծակի հայտնվում է գետնի տակ գտնվող իր բներից: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ նրանք նույնիսկ կարող են ձեր հետևից «չաղ» կամ ավելի վատ մի ռեպլիկ թողնել:

Հետազոտողների մի խումբ ուսումնասիրել է այս կենդանիների լեզուն և բացահայտել, որ այն հնարավոր է լինի մինչև հիմա ուսումնասիրված ամենաբարդ ոչ մարդկային լեզուն:

Ոսումնասիրության ընթացքում մարգագետնային շները նկարագրում էին գիշատիչներին՝ ասելով նրանց տեսակը, չափսը և մարմնի ձևը:

Դրանք նույնիսկ կարողանում էին միմյանց հետ խոսել մարդկանց հագուստի գույնի մասին և առնվազն մեկ դեպքում՝ ասել արդյոք մարդը զենք էր կրում իր մոտ, թե ոչ:

Անհավանական է, բայց այս ամենը նրանք կարողանում են փոխանցել մեկ ակնթարթ տևող ճվոցի միջոցով:

Փաստ N 8. Բզեզները օգտագործում են Մորզեի այբուբենը

Երբ փայտե միջատ ես, բավականին բարդ է կոորդինացնել գործողությունները, քանի որ հաստ և խիտ ծառերում փորել ես անթիվ և անհամար թունելներ:

Բզեզի տեսակներից մեկը հաղթահարել է այս արգելքը՝ օգտագործելով Մորզեի այբուբենի նման միջոց: Դրանք կանգնում են թունելի վերևում և սկսում գլխով պատերին խփել, որից առաջացած ձայները թունելներով հասնում են վերջինիս խմբակիցներին: Հենց այս ձայների շնորհիվ է բզեզների «Xestobium rufovillosum» տեսակը ստացել «death-watch beetle» անվանումը (թարգմանաբար՝ մահվան ժամացույց):

Բանն այն է, որ բզեզների այս տեսակի հայրենիքը համարվում է Անգլիան: Այս բզեզները հիմնականում բնակություն են հաստատում տան կահույքի փայտերի մեջ և գիշերային լռության մեջ մարդիկ լսում էին բզեզների ձայները, որոնք նման էին ժամացույցի վայրկյանաչափի թակոցներին՝ կարծես՝ մահն էր մոտենում:

Փաստ N 7. Ամեն փիղ իր ձայնն ունի

Մեզ համար պարզից էլ պարզ է, որ մարդկանց ձայները տարբերվում են միմյանցից: Սակայն կենդանիների մասին չգիտես ինչու մտածում ենք, որ նրանց հանած ձայները բավականին միանման են:

Կենսաբան Անդրեա Տուրկալոն բացահայտել է, որ փղերի ձայները նույնպես տարբերվում են միմյանցից: Կոնգոյում՝ անտառային փղերի ընտանիքի՝ 19 տարի տևած հետազոտության արդյունքում Տուրկալոն կարողանում է միանգամից ճանաչել յուրաքանչյուր փղին՝ միայն նրանց ձայները լսելով:

Տուրկալոն փորձում է թարգմանել փղերի ձայները և կազմել «փղերի բառարան», որը հավանաբար կպարունակի բազմաթիվ բառեր:

Փաստ N 6. Հավերը խոսում են իրենց ածած ձվերի հետ, իսկ ձվերը պատասխանում են

Կարծում ենք՝ ոչ մի տարօրինակ բան չկա նրանում, որ մայրը խոսում է իր՝ դեռ չծնված բալիկի հետ: Սակայն շատ մայրեր կանհանգստանային՝ լսելով, թե ինչպես են իրենց երեխաները պատասխանում:

Մայր հավիկների համար դա ստանդարտ գործողություն է: Ձվերի ածելուց մոտ 24 ժամ առաջ ճտերը սկսում են ձայներ արձակել, իսկ մայրը քաղցր, բայց մի տեսակ վախենալու կչկչոցով, վստահեցնում է, որ ամեն ինչ կարգին է:

Փաստ N 5. Բաբուինները ատում են ժարգոնը

Միշտ տհաճ է, երբ մայրենի լեզվում լսում ես անտեղի և անիմաստ՝ ժարգոնով բառեր: Նման պատճառով նաև մեզ կարող է դուր գալ արաբական երաժշտությունը, սակայն նույն ելևեջներով հայկական երգը անտանելի և ռաբիզ կթվա։

Պարզվում է բաբուինները նույնպես կիսում են այդ ցավը մեզ հետ: 6 բաբուիններից կազմված մի խմբի «Touch-screen»-ով համակարգիչների վրա տվել են հազարավոր իրական և գոյություն չունեցող բառեր:

Բաբուինները դիպչում էին էկրանին և ճիշտ պատասխանը ընտրելու դեպքում բանանի տեսքով պարգև ստանում։ Այնուհետև նույն բառը նրանց ցույց էին տալիս մի թեթև աղավաղված (օրինակ՝ սեղանի փոխարեն սեղնա)։ 75% դեպքերում կապիկները գտել են հորինված բառերը:

Այնպես որ մի անհանգստացեք, եթե չեք հասկանում ձեր փոքրիկներին. Նույնիսկ կապիկները կհասկանային, որ նրանք անհեթեթ բաներ են խոսում:

Փաստ N 4. Մենք հնարավոր է չլսենք գորտերի զրույցը

Դուք հավանաբար կարծում էք, որ շները միակ կենդանիներն են, որոնք լսում են մարդկային ականջին անհասանելի բարձր հաճախականության ձայներ:

Դա ամբողջ ճշմարտությունը չէ:

Հարավ-արևելյան Ասիայում գտնվող գորտերի «Huia cavitympanum» տեսակը, կարողանում է հաղորդակցվել ուլտրաձայնային հաճախականությամբ:

Այս գորտերը հանում և լսում են մինչև 38 կիլոհերց հաճախականությամբ ձայներ, որը մարդու ձայնային դիապազոնից 18 կիլոհերց ավել է:

Գիտնականները կարծում են, որ պատճառն այն է, որ այդ գորտերը ապրում են հոսող ջրերում և ավելի ցածր հաճախականությամբ ձայները նրաց դժվար կլիներ լսել:

Մի տարբերակ էլ կա՝ կամ էլ գորտերն ուղղակի չեն ուզում, որ մենք նրանց հասկանանք:

Փաստ N 3. Դելֆինները կարողանում են երկրորդ լեզու սովորել

Մի խումբ դելֆինների՝ քնի ընթացքում հանած ձայների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նրանք ունակ են երկրորդ լեզու սովորելու:

Ֆրանսիայում գտնվող ջրաշխարներից մեկում դելֆինների համար միացնում էին կետերի ձայներ: Դելֆինները երբեք չէին կրկնում ձայները արթուն ժամանակ, սակայն քնի մեջ նրանք հանում էին կետերի ձայները ծայրահեղ նմանությամբ:

Փաստ N 2. Թութակները ոչ միայն մեզ նմանակում են, այլ նաև…

Շատ դեպքեր են գրանցվել, երբ թութակները ոչ միայն մեր ասածները կրկնում են, այլև սովորում բառեր և խոսակցության բռնվում մեզ հետ: Աֆրիկյան մոխրագույն թութակ Ալեքսը հայտնի դարձավ իր՝ գույներ և չափսեր տարբերակելու ունակությամբ: Ալեքսը նաև հաճախ հումորներ է անում իր տիրոջ հետ՝ նրան ասելով, «Դու ինձ մի ասա ես ինչ անեմ»:

Այլ թութակներ էլ կան, որոնք հայտնի են իրենց հարուստ բառապաշարով.   Գինեսի գրքում գրանցված Պռուդըլը իր մահից առաջ 800 բառ գիտեր։

Փաստ N 1. Որոշ ձկներ օգտագործում են նշանների լեզուն

Ոչ, նրանք լողակներով չեն թափահարում, որը կարող էր բավականին զվարճալի լինել: Փոխարենը՝ կա ձկների մի տեսակ՝ «Coral Groupers», որոնք ունեն բավականին մեծ մարմին և գլուխ և որսի ընթացքում հաղորդակցվում են տարբեր շարժումներով: Օրինակ՝ գլխով ցույց են տալիս որսի ուղղությունը կամ մի փոքրիկ պար են պարում՝ ազդանշան տալով որսի ներկայության մասին:

Այս ձկները ամփոփում են մեր հիթ-շքերթը և միանում են մարդկանց և մեղուներին՝ հատուկ նպատակով տուտուզը շարժելու հմտությանը տիրապետելու շնորհիվ։

[listverse.com]

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ