Նախկին ընկերուհու դաժան վրեժը

Միտչ Լոյդը, ով անգլիական մի փոքր քաղաքի՝ Շրուսբերիի բնակիչ է, հայր է դառնում 18 տարեկանում: 2014թ.-ի սեպտեմբերին նախկին ընկերուհին, ումից Միտչը բաժանվել էր մի քանի ամիս առաջ, լույս աշխարհ է բերում մի աղջնակի: Միտչը գնում է հիվանդանոց և նկարում երեխային, այնուհետև հետևյալ գրառումն է անում «Facebook»-ում. «Իմ հրաշալի արքայադուստրը»:

Երկու շաբաթ անց Միտչի ընկերներից մեկը նրան ծանոթացնում է Լոռենի Ադերլիի (վերևի նկարում) հետ, ով քիչ ավելի երտասարդ էր և աշխատում էր իրավաբանական գրասենյակում: Նրանք միասին են հեռանում հերթական երեկույթից և ողջ աշնան ընթացքում շարունակում են ժամանակ առ ժամանակ հանդիպել: Դատարանում նրանց կապը ներկայացվում է որպես «կարճաժամկետ ինտիմ հարաբերություններ»:

Լոռենի հետ հանդիպումները շատ արագ հոգնեցնում են Միտչին: Սակայն ի տարբերություն Միտչին՝ Լորենը բավականին լուրջ էր վերաբերվում ամեն ինչին, և երբ Միտչը դեկտեմբերին հայտնում է, որ այլևս չի ցանկանում հանդիպել նրան, Լոռենը, թեև ցույց չի տալիս, սակայն խորապես վիրավորվում է։

Հորինված ոստիկանը

Մարդն իրեն լքողի հետ հաշվեհարդար լինելու համար բազմազան միջոցների կարող է դիմել: Օրինակ՝ ինտերնետում գրում էին, որ չինուհին իրեն ավելորդ քաշի պատճառով լքած տղամարդուն իր իսկ ճարպից պատրաստված օճառ է ուղարկել կամ գերմանացին, ով ապահարձանից հետո երկու կես է արել ողջ գույքը՝ այդ թվում նաև մեքենան, համակարգիչը և հեռուստացույցը: Իսկ ամերիկացի մի աղջիկ նախկին ընկերոջը ահաբեկում էր «Գահերի խաղի» նոր սերիաների սփոյլերներով։

Լոռենի մտահաղացումը շատ ավելի սարսափելի է ստացվել:

Մի գեղեցիկ օր աղջիկը պատմում է Միտչին, որ սեռական բռնության զոհ է դարձել։ Միտչը խորհուրդ է տալիս դիմել ոստիկանություն: Լոռենը համաձայնվում է, սակայն խնդրում է Միտչին անհրաժեշտ վկայություն տալ և աջակցել նրան։ Միտչը ցանկանալով բաժանումից հետո լավ հարաբերույթուններ պահպանել նախկին ընկերուհու հետ առանց երկար մտածելու համազայնվում է։ Նա դեռ իր գլխի գալիքը չգիտեր։

Բնականաբար, սա ծրագրավորած հաշվեհարդարի առաջին քայլն էր և ոստիկանի դերում հենց ինքը՝ Լոռենն էր լինելու, քանի որ ոչ մի դժբախտ պատահար էլ տեղի չէր ունեցել:

Ստեղծելով նոր էլեկտրոնային հասցե՝ Լոռենը առաջին նամակն է ուղարկում Միտչին:

Միտչը ոստիկանի անվան տակ ստեղծված էլեկտրոնային հասցեից ստացված առաջին նամակն է կարդում, որտեղ Հեյը՝ ոստիկանը, ներկայանում է որպես Լոռենի հին ընկեր և խոստանում է ամեն ինչ անել այս դեպքը բացահայտելու համար: Միտչը բնականաբար պատասխանում է նամակին՝ հաստատելով դեպքը և  պատմելով Լոռենի հորինած պատմությունը։

Միտչի կարծիքով ամեն ինչ այսքանով պետք է ավարտվեր, սակայն ամեն ինչ դեռ նոր էր սկսվում: Հեյը նրան հանգիստ չէր տալիս և ոստիկանին միանում են նաև այլ վկաներ և իրավաբաններ, որոնք պետք է դատարանում ներկայանային Հեյի կողմից:

Նրանցից բոլորը ունեին էլ․ հասցե և ոմանք էլ սոց հարթկների օգտատերեր էին և քնարկում էին հետաքննության հետ կապված ամեն մի քայլը:

Սա չի կարելի, նա չի կարելի

Ամանորյա երեկույթից հետո Միտչը այս անգամ մեկ այլ աղջկա հետ է տուն վերադառում, որը չի զարմացնում Լոռենին և նա հորինված Ռոբերտի անունից նամակ է ուղարկում Միտչին՝ խիստ դատապարտելով նրա արարքը:

Միտչին նամակը ստիպում է հասկանալ իրադրության լրջությունը և նա որոշում է լսել Ռոբերտին, քանի դեռ հետաքննությունը ընթացքի մեջ է:

Որոշ ժամանակ անց հասկանում է, որ Ռոբերտը նրա կյանքի մասին ամեն ինչ գիտի, իսկ սոցցանցերում նրա ժամադրությունները քննարկում են Լոռենի (հորինված) ընկերուհիները, սակայն Միտչը գաղափար անգամ չունի, թե ինչ է կատարվում:

Ժամանակի ընթացքում ևս մի քանի ոստիկաններ են միանում գործի ընթացքին և մի ամբողջ թիմ արդեն օգնում և հոգ է տանում Լոռենի մասին: Նրանք ամենայն ուշադրությամբ հետաքրքրվում էին Միտչի և նրա նախկին ընկերուհու հարաբերությունների բոլոր մանրամասներով։

Սառը վրեժը

Բոլոր այս հորինված կերպարները հարկավոր էին Լոռենին, որպեսզի նա դրանց միջոցով  կարողանար կառավարել Միտչին։

Լոռենը Միտչին ստիպում է դադարեցնել Շրուսբերիում գտնվող որոշ փաբեր և սրճարաններ հաճախելը: Ի դեպ այդտեղ նա հաճախ էր գնում ընկերների հետ միասին և նա այժմ նրանց հետ չէր կարողանում հանդիպել:

Լոռենը Միտչին ուղարկում է այն մարդկանց ցուցակը, ում հետ նա չպետք է կապի մեջ լինի: Այդ ցուցակում հիմնականում նրա ընկերուհիներ էին և աշխատակիցները: Ավելին՝ նա պետք է դադարեր շփվել դստեր և մոր հետ:

Եվ այսպես, ամեն անգամ, երբ Միտչը ինչ-որ բան այն չէր անում, Լոռենը հորինված անձնավորություններից մեկի անունից կապվում էի նրա հետ և վերջինս կատարում էր բոլոր հանձնարարությունները և հրամանները: Ի դեպ, Միտչը երբևէ չէր հանդիպել Ռոբերտ Հեյի կամ նրա գոյություն չունեցող գործընկերների հետ, քանի որ ողջ նամակագրական կապը շատ հավաստի էր նրան թվում:

Շրուսբերին Լոնդոնից 270 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ քաղաք է։ Այն ավելի քան 1000 տարվա պատմություն ունի. Քաղաքի կենտրոնում պահպանվել են միջնադարյան նեղլիկ փողոցները, իսկ ծայրամասերի 2 հարկանի փոքրիկ տները նախատեսվախ են 1-2 ընտանիքի համար։

Այնուամենայնիվ, մեկ անգամ Միտչը խախտում  է օրենքը և ճաշի դուրս գալիս աղջկա և մոր հետ:

Լոռենը՝ Ռոբերտ Հեյի անունից նամակը անմիջապես ուղարկեց Միտչին:

Նամակում նշվում էր, որ եթե այսպիսի դեպք կրկնվի, ապա նա կտուգանվի 3000 ֆունտով՝ ոստիկանության ժամանակը վատնելու համար: Իսկ եթե Լոռենի գործը պարտվեն դատարանում, ապա կտուգանվի 15000 ֆունտով (մոտ տաս միլիոն դրամ):

2015թ.-ի դեկտեմբերին Միտչը սկսում է հանդիպել մեկ այլ աղջկա հետ:

Լոռենի բուռն է արձագանքում. նա գալիս է Միտչի մոտ՝ վախեցնելով, որ կվնասի ինքն իրեն, իսկ մեղավոր կլինի Միտչը: Նորից հայտնվում է ոստիկան Հեյը և հրամայում դադարել նոր աղջկա հետ հանդիպելը, այլապես իրավապահ մարմինները համապատասխան քայլեր կձեռնարկեն:

Այս ամենից հետո Լոռենը հաղորդագրություն է ուղարկում. «Ոչ ոք չի կարող քեզ սիրել այնպես ինչպես, որ ես»:

Գաղտնիքը բացահայտվում է

Միտչը երկու տարուց ավել ապրում է Լոռենի հրամաններով: Նա այլևս անձնական կյանք չուներ, քանի որ գոյություն ունեին մի քանի ոստիկաններ, որոնք անդադար արգելքներ էին դնում նրա ռոմանտիկ հանդիպումների վրա:

Ընկերներին նա նույնպես կորցրեց՝ նույն հրահանգների և արգելքների պատճառով: Այսքանից հետո Միտչը իրեն զգում էր մեկուսացված և ճնշված:

2017թ.-ի փետրվարին, այս ամենից հոգնած, Միտչը պատմում է այս ամենի մասին գործընկերներին: Անհավանական պատմությունը լսելով՝ նրանք խորհուրդ են տալիս Միտչին գնալ ոստիկանություն և պարզել այս ամենի պատճառը:

Ոստիկանությունը միանգամից բացահայտեց իրողությունը և մեղավորին նույնպես միանգամից գտավ: Լոռենը խոստովանեց, որ երկու տարի շարունակ մանիպուլյացիայի է ենթարկել Միտչին. այս անգամ իրական գործ հարուցվեց Լոռենի դեմ:

Դատարանը որոշում կայացրեց 9 ամսով ազատազրկել Լոռենին, արգելեց մոտենալ Միտչին և նրա մոտ ընկեր Մայքլին:

Միտչի կյանքը արդեն դասավորվում է: Օրեր առաջ նա նշեց դստեր ծնունդը նշեց՝ ով արդեն երեք տարեկան է: Այժմ Միտչը նոր ընկերուհի ունի, ում հետ նրանք միասին աշխատել էին խանութում:

Միտչը և իր արքայադուստրը

Հուսով ենք այս անգամ նրանց սիրավեպը ավելի լավ ավարտ կունենա:

աղբյուրը՝

[https://lenta.ru/articles/2017/09/13/adderley/]

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ