Կանայք, դադարե՛ք աշխատել, դուք այլևս չեք վճարվում

Gender Pay Gap – դեռևս հայերեն չթարգամանված այս եզրույթը վաղուց է ինձ անհանգտացնում:

ի՞նչ է նշանակում այն: Կանայք և տղամարդիկ նույնչափ չեն վճարվում աշխատավայրում սեռական պատկանելիության պատճառով:

— COPYRIGHT WARNING! —

ԱՅՍ ՏՈՂԻՑ ՆԵՐՔԵՎ ԳՏՆՎՈՂ ՏԵՔՍՏԻ ԵՎ ՆԿԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ   [80օր]-ից բացի ԱՅԼ ԿԱՅՔԵՐՈՒՄ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

Համաշխարհային Բանկի Տնտեսական մոնիտորինգի խումբը BBC-ին հայտնել է, որ Gender pay gap-ը վերացնելու համար մեզ դեռ 100 տարի է հարկավոր; Կանայք ստիպված են սպասել 217 տարի, որպեսզի հավասարաչափ վարձատրվեն և հավասարաչափ ներկայացված լինեն աշխատավայրերում:

Կանանց և տղամարդկանց վճարման տարբերությունների կրճատման համար կանխատեսված ժամանակը ամեն տարի ավելի վատ պատկեր է ցույց տալիս

“Les Glorieuses” ֆրանսիական կայքէջը պաշտոնապես հայտարարեց, որ նոյեմբերի 3ից ՝ ավելի կոնկրետ 11:44-ից կանայք իրավասու են անջատել իրենց համակարգիչները և չաշխատել. այս վարկյանից ի վեր նրանք անվճար են աշխատում:

Այս հայտարարության համար հաշվի են առնվել Եվրոստատի պաշտոնական թվերը, համաձայն որոնց կանայք վարձատրվում են 15 տոկոս պակաս քան տղամարդիկ:

Օգտվելով տարրական թվաբանությունից՝ ֆրանսիական կայքէջը պաշտոնապես հայտարաոում է, որ նոյեմբերի 3-ից կանայք պարզապես դառնում են կամավորներ:

Պատկերն այլ է , օրինակ, Սկանդինավյան երկրներում. նրանք շարունակում են մնալ աշխարհի լավագույն տասյնակի մեջ՝ որպես հավասարություն խորհրդանշող երկներ:

Ուշագրավ է, որ 4րդ տեղն է զբաղեցնում Ռուանդան, որտեղ անհավասարության չափանիշը 18 տոկոս է: Ռուանդաում գրանցվել է կանաց քաղաքական ակտիվության բարձր ցուցանիշ խորհրդարանում՝ այստեղ կանայք զբաղեցնում են 5 աթոռից 3-ը: Նման ցուցանիշով Ռուանդան զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում:

Ջերմացնում է նաև այն լուրը, որ Կանադայի և Ֆրանսիայի նորընտիր ղեկավարները նոր մարտավարություն են ստանձնել: Ջասթին Թրուդոն և Էմանուել Մակրոնը նախարարական աթոռներ են տալիս մեծաթիվ կանաց: Միևնույն ժամանակ կանաց քաղաքական ակտիվության անկում է նկատվում ԱՄՆ-ում՝ 10 տարիների ընթացքում անեմացածր մասնակցությունը:

Ինչպիսի՞ն է պատկերը Հայաստանում

Արփինե Հովհաննիսյանը և Հասմիկ Պողոսյանը լքեցին իրենց նախարարական աթոռները միայնակ թողնելով Հրանուշ Հակոբյանին նախարարական կաբինետում. նա միակ կին նախարարն է:

Խորհրդարանում կանայք կազմում են ընդամենը 9.9 տոկոսը:

Կին պատգամավորների քանակը տարբեր երկրներում

Թվերը, ինչ խոսք, գոհացնող չեն:

Այստեղ մնում է լցվել համբերությամբ և զինվել գիտելիքով։

Գուցե հենց դու ես կոտրելու այս անհամաչափությունը:

Սիմոնա՝ հատուկ [80օր]-ի համար

!!!
Այս հոդվածի մասնակի կամ ամբողջական տպագրումը կամ օգտագործումը առանց [80օր]-ի թույլատվության խստիվ արգելվում է։ Այդ քայլին գնալով դուք խախտում մեր հեղինակային իրավունքը, արհամարհում և անտեսում եք մեր ծախսած ջանքերն ու ժամանակը։
Թույլատրվում է միայն մասնակի մեջբերում անել այս նյութից, սակայն ոչ ավել, քան մինչև տեքստում նշված սահմափակման տողը։ Այնուհետև պետք է նշել՝ «Շարունակությունը այստեղ» և տեղադրել այս էջի հղումը։
Մեր հոդվածներից օգտվելու վերոնշյալ կանոնները խախտելու դեպքում [80օր]-ը իրավունք է վերապահում ձեռնարկել մեր իրավունքների վերականգնմանն և պատճառված վնասի փոխհատուցմանն ուղղված` ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած միջոցառում և գործընթաց։

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ