Դեղին թղթից մինչև սև եռանկյունի. ինչպես էին տարբերվում մարմնավաճառներն ու ֆեմինիստները Ցարական Ռուսաստանում և համակենտրոնացման ճամբարներում

19-րդ դարի վերջն ու ամբողջ 20-րդ դարը համաշխարհային պատմության մեջ նշանավորվեց մի շարք կարևոր ու դարակազմիկ իրադարձություններով։

Այդ դարաշրջանների մասին խոսելիս կարևոր է նշել առաջին և երկրորդ Համաշխարհային պատերազմների, Ռուսական Կայսրությանը, Խորհրդային միությանը, Նացիստական Գերմանիայի, ատոմային ու ջրածնային ռումբերի փորձարկումների մասին։

Ցարական և Խորհրդային Ռուսաստանները բացառիկ պետություններ էին։

Ցարական Ռուսաստանն իր բացառիկության ու ողբերգական անկման հետ մեկտեղ ունեցել է նաև մի շարք հետաքրքիր ու տարօրինակ իրողություններ։

«Դեղին տոմսը» պարունակում էր նաև պարտադիր բժշկական ստուգումների վերաբերյալ նշագրումներ

Ցարական Ռուսաստանում գոյություն ուներ «Փոխարինիչ տոմս», որն անձին թույլատրում էր օրինական ճանապարհով զբաղվել մարմնավաճառությամբ:

Փաստաթուղթն ուներ դեղին գույն և շատ հաճախ այն անվանում էին նաև Դեղին տոմս։ Դեղին տոմսը համարվում էր անձնագրին փոխարինող փաստաթուղթ:

Բոլոր կանայք կարող էին ստանալ այս փաստաթուղթը։ Այսինքն կանայք ինքնակամ, օրինական ճանապարհով կարող էին զբաղվել մարմնավաճառությամբ։

«Ուզում ես զբաղվել հնագույն մասնագիտությամբ՝ սիրով, սակայն բարի եղիր հերթագրվել ոստիկանությունում՝ հանձնելով անձնագիրդ, փոխարենը ստանալով «դեղին տոմս»:

Այն վկայում է, որ կինը դադարում է համարվել «պարկեշտ», և որ ոստիկանությունը ոչ միայն կարող է, այլ նաև պարտավոր է կազմակերպել պարբերական բժշկական հետազոտություններ:

Այդ կարգի զոհ դառնալը շատ հեշտ է: Բավական է մեկ անգամ բռնվել ոստիկանության կողմից կամ էլ այդ մասին հայտնի բարեխիղճ բնակարանատերը:

Ունենալով դեղին տոմս՝ կինն իրավունք ունի վաստակել միայն իր մարմնով: Փաստաթղթի վերադարձը շատ դժվար է, նաև անիմաստ, չէ որ ում է հետաքրքրում նախկին «ման եկող» կինը»։

Փաստաթղթի առաջին էջին լինում էր լուսանկար, իսկ հաջորդ էջերին պետական մարմնի ցուցումներն ու հանրային կանանց կանոններն էին։

Ռուսաստանում «պետական» մարմնավաճառները բաժանվում էին երկու խմբի՝ բացահայտ և գաղտնի:

Եվ միայն առաջիններն էին ստանում «դեղին տոմսը»: Երկրորդ կատեգորիայի ներկայացուցիչները ենթարկվում էին պետական մարմիններին և նրանց մարմնավաճառ լինելու փաստը թաքցվում էր նրանց ծնողներից:

Նացիստական Գերմանիայում ևս կային շատ տարօրինակ փաստաթղթեր, կազմակերպություններ և իհարկե այստեղ պետք է խոսել նաև համակենտրոնացման ճամբարների մասին։

Համակենտրոնացման ճամբարներում մարդիկ դասակարգվում էին և իրարից տարբերակելու համար կատարում էին նշագրումներ։

Ճամբարներում գեյ տղամարդիկ հատուկ խումբ էին կազմում և կրում էին «վարդագույն եռանկյունի»։

Նացիստական Գերմանիայում կանայք բանտարկվում էին նաև «հակահասարակական վարքի» համար. Նացիստական Գերմանիայում այդպիսի վարքի դրսևորումներ էին ֆեմինիզմը, լեսբիականությունը, մարմնավաճառությունը:

Այսպիսի կանայք նշվում էին «սև եռանկյունիներով»: Այսօր սև եռանկյունին օգտագործվում է որպես ԼԳԲՏ շարժման խորհրդանիշներից մեկը:

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ