Ինչու է Շվեյցարիան չեղոք երկիր համարվում

Դարեր ի վեր ալպիական այս փոքրիկ պետությունը կարողացել է ռազմական չեզոքության քաղաքականություն վարել միջազգային հարաբերություններում։ Փորձենք հասկանալ, թե ինչպես է Շվեյցարիան հաջողացրել ձեռք բերել այդ յուրահատուկ կարգավիճակը։

Շվեյցարական չեզոքության ամենավաղ միտումները արձանգրվել են 1515թ. երբ Շվեյցարական կոնֆեդերացիան ծանր պարտություն է կրում ֆրանսիացիներից՝ Մարինյանոյի ճակատամարտում։

Պարտությունը դրդում է Կոնֆեդերացիային վերջ տալ զավթողական նկրտումներին և խուսափել ապագա կոնֆլիկտներից՝ կենտրոնանալով եղած տարածքների բարեկարգման և պետության զարգացման վրա։

Շվեյցարիայի չեզոք կարգավիճակը ամրապնդվեց, թերևս, Նապոլեոնական Պատերազմների հետևանքով. 1798թ.-ին Նապոլեոն Բոնապարտը զորքով ներխուժում է Շվեյցարիա և այն դարձնում իր կայսրության դաշնակիցը։

Սակայն Ուոթերլույում Նապոլեոնի պարտությունից հետո հաղթանակած եվրոպական տերությունները որոշում են, որ չեզոք Շվեյցարիան կարևոր անվտանգության գոտու դեր կխաղա Ֆրանսիայի և Ավստրիայի միջև, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը։

1815թ. Վիեննայի կոնգրեսի ընթացքում նրանք հռչակագիր են ստորագրում, որը վերահաստատում էր Շվեյցարիայի “անժամկետ չեզոքությունը” միջազգային ասպարեզում։

Շվեյցարիան պահպանեց իր չեզոք դիրքը Առաջին համաշխարհայինի ընթացքում, երբ ուներ սեփական բանակը և փախստականներ էր ընդունում, սակայն կողմերից և ոչ մեկին չմիացավ։

Մինչդեռ 1920թ – ին նորաստեղծ Ազգերի Լիգան (ՄԱԿ – ին նախորդող կառույցը) պաշտոնապես ճանաչում է Շվեյցարիայի չեզոքությունը և Ժնևում բացում է իր գլխավոր գրասենյակը։

Շվեյցարիային ավելի լուրջ մարտահրավեր էր սպասում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ այն հայտնվում է նացիստական Գերմանայի և նրա դաշնակից երկրների կողմից շրջապատված։

Թեև Շվեյցարիան հաջողացնում է պահպանել չեզոքությունը այս իրավիճակում, սակայն նա շարունակում է առևտրային հարաբերություններ ունենալ Գերմանիայի հետ, ինչը պատերազմի ավարտից հետո միջազգային հանրության մոտ մի շարք հարցեր առաջացրեց։

Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո Շվեյցարիան ավելի ակտիվ դերակատարում է ստանձնում միջազգային հումանիտար նախաձեռնություններին աջակցելու գործում, սակայն այն խստորեն պահպանում է իր չեզոք դիրքորոշումը ռազմական հարցերում.

Շվեյցարիան երբեք չի միացել ՆԱՏՈ-ին կամ Եվրամիությանը։ Այն ՄԱԿ-ի անդամ է դարձել միայն 2002թ – ին։

Չնայած իր երկարաժամկետ պատմական չեզոքությանը, Շվեյցարիան մինչ այօր ունի իր բանակը, որտեղ կես-դրույք պարտադիր զինվորական ծառայություն են անցնում 18-34 տարեկան արական սեռի քաղաքացիները։

աղբյուրը՝ history.com

 

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ