Էմմա Այվազյան-Ալաշա․ «անԿարևորի մասին»

<<Լավագույն մտահղացում>> անվանակարգի դափնեկիր

<<ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ>> 2020
ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

֊Եկա՞ր։
֊Այո, երբեմն ուզում եմ նորից տեսնել այս բնությունը և զբոսնել առանց սաղավարտի։
֊Լսի՛ր, Ջոն։
֊Հը֊մի պահ կտրվելով գրքից` դեպի Բենը թեքվեց։
֊Գուցե այս անգամ գաս ինձ հետ,
երկրագնդին մնացել են հաշված տարիներ։
֊Ո՛չ,
֊Ինչո՞ւ ես միշտ այդպես կտրուկ մերժում բոլորիս։
֊Գալուս իմաստը կասե՞ս։
֊Կշարունակես ապրել, արարել մեկ այլ մոլորակում։
֊Դե իհարկե, արհեստական թթվածնով, պաշտպանիչ հագուստով, հատուկ տներում ու դու դրա մեջ ապրելու իմաստ ե՞ս տեսնում, գնա և արարիր ինքդ,
իսկ ես կվայելեմ այս արևը, այս բնությունը, վերջիվերջո հավատարիմ կմնամ այս մոլորակին, որը մարդկության ձեռքով երես թեքեց մեզանից։
֊Դե վերջացրու, ոչ բոլորս ենք մեղավոր դրանում, հիմա ինչ, բոլորի մեղքը պիտի վերցնես քո վրա ու կործանվե՞ս։
֊Այո կկործանվեմ իմ իսկ կործանածի ձեռքով, արդար է Բեն։Մենք բոլորս էլ մեղավոր ենք, անտարբերության էլ է մեղք։
֊Առաջ շարժվիր ծերուկ։
֊Ինչու՞ եկար, ընկերո՞ջդ էիր կարոտել։
Բենը հայացքը թեքեց հեռուն, մի փոքր լռելուց հետո ասաց.
֊Անկեղծ, պատճառը միայն դու չէիր։
֊Էլ ի՞նչը,֊քննող հայացքով հարցրեց Ջոնը
֊Դժվար է,գիտես, ես երբեք էլ ցույց չեմ տալիս այդ, բայց իրականում շատ դժվար է  նոր միջավայրում գոյություն քարշ տալը, սենյակում տեղավորել, ունենալ միայն մեկ բույս ու դողացնել նրա համար, երբ այստեղ անտառների առատության մեջ եմ ապրել ու նրանց  կողքով անտարբեր անցել, երբեմն մտածել, որ խանգարում են … երբեմն կարոտում եմ անձրևը, որը ատում էի, քամին, ձյունը, արևի ջերմությունը, բայց, ի՞նչ արած, մարդկությունը ունի այլընտրանք` գոյություն պահպանելու նոր վայր։
֊Տեսնու՞մ ես, ինքդ ասացիր` գոյություն պահպանելու նոր վայր, ո՛չ օրրան, ո՛չ հայրենիք, իսկ ես ուզում եմ վայելել այդ վերջին անձրևը, քամու վերջին զովը։Օ,  ձեր նոր գոյավայրում  նորից կռիվնե՞ր եք մղում տարածքի համար, ինչպե՞ս եք սահմանները պահպանում՞,արդեն կա՞ն իրենց ընտրյալ ազգ հռչակած ժողովորդներ։Այստեղ մարդկության շարժիչ ուժը շահն էր, այնտեղ ի՞նչն է։
֊Նորից սկսեցի՞ր։
֊Հավատա սա արդեն վերջին կռիվս է,  կարող էինք  բոլորով կռվել ու բոլորով հաղթանակել ամենի դեմ, բայց այդ մի փոքր ուժն ու գիտակցությունը ոչ ոք չգտավ իր մեջ,
֊Խրատնե՜ր, խոսքե՜ր, խերհուրդնե՜ր։
֊Մեր մեղքը այդ էր, որ չլսեցինք մեզանից մեծերի խրատները, դրանք կյանքի ուղղում, ամեն պարագայում մեզ հավասարակշիռ վիճակում կպահեին, եթե հետևեինք դրանց։
֊Եղածն` եղած է։
֊Եղածն` եղած է. դուք գնացել եք նույն մտածելակերպով ու հոգեբանությամբ, ու ես գիտակցում եմ, որ նույն կերպ կվարվեք յուրաքանչյուր նոր մոլորակի հետ, որտեղ ոտք կդնեք, ի՞նչ իմաստ ունի նորից  նույն ուղով քայլելը, ես մնում եմ Երկրի վրա՝ չեմ ուզում մեր ստեղծած քաոսի մեջ մենակ թողնել նրան՝ վերջին դավաճանի նման։
Բենի թռչող ափսեից ազդանշան լսվեց։
֊Ես պետք է գնամ, երեկնաքար է մոտենում մեր <<գոյավայրին>> պիտի պայքարենք դրա դեմ։
֊Ինչպիսի հոգատարություն, կեցցե՜ք,֊հանդարտ ասաց Ջոնը։
֊Մինչ նոր հանդիպում Ջոն,֊ասաց Բենը` հուսահատ ավելացնելով,֊ հուսով եմ։
Ջոնը դառնագին ժպտաց, մնաց կանգնած, մինչև Բենը անհետացավ երկնի հեռուներում, խորը շունչ քաշեց, վերցրեց գիրքը, նստեց ճոճաթոռին ու շարունակեց կարդալ։

Հետաքրքի՞ր էր։ կարդացեք նաև մյուս պատմվածքները։

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ