<<ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ>> 2020․ Արդյունքների մասին

Սիրելի ընթերցողներ,

Հայկական առաջին ֆանտաստիկ կարճ պատմվածքի մրցույթի արդյունքները պատրաստ են։ Նախ, թույլ տվեք բոլորին շնորհակալություն հայտնել ուղարկված աշխատանքների համար և շնորհավորել բոլորիս այսպիսի նշանակալի իրադարձության հետ կապված։

Ստացել ենք 40-ից ավելի պատմվածքներ։ Որոշներն այնքան տպավորիչ էին, որ ընթերցելիս չէր ստացվում զսպել հիացմունքը և երբեմն՝ հուզմունքը։

Այնուամենյանիվ, սա մրցույթ է, և հարկավոր էր նաև համեմատության մեջ դիտարկել բոլորը պատմվածքները։ Զգալի թվով աշխատանքներ տարբեր պատճառներով դուրս մնացին հենց առաջին փուլում․ դրանք ընդհանրապես չէին համապատասխանում մրցույթի ժանրին, ակնհայթ թույլ էին, կամ որակի և գրագիտության առումով չէին կարող համեմատվել մյուսների հետ։ Այդ աշխատանքների հեղինակներին կոչ ենք անում կարդալ դափնեկիր ստեղծագործությունները իրենց ոճը կատարելագործելու և ապագայում կրկին մասնակցելու համար։

ԵՎ ԱՅՍՊԵՍ

ՈՒնենք 3 անվանակարգ և 9 հաղթող պատմվածք։ Բոլորը ստանալու են պատվոգրեր, նվերներ (դեռ չգիտենք ինչ) և հաղթող աշխատանքները հրապարակվելու են www.80or.am կայքում այս և եկող շաբաթների ընթացքում։

<<ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ>> 2020 ՖԱՆՏԱՍՏԻԿ ԿԱՐՃ ՊԱՏՄՎԱԾՔԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԴԱՓՆԵԿԻՐՆԵՐՆ ԵՆ․

Ա․ <<Լավագույն մտահղացում>> անվանակարգում

Էմմա Այվազյան֊Ալաշա անԿարևորի մասին

Նարեկ Աստվածատրյան
Վոյաջեր 3

Վահե Արտակի Գիժլարյան
Անխուսափելին

Բ․ <<Ամենատպավորիչ աշխատանք>>
անվանակարգում

Ջոնի Պետրոսյան
Երբ մետրոն աշխատում է միայն ուրիշների համար

Տիգրան Դավթյան
Մարող աստղը

Լիանա Մեհրաբյան
Սպասողը

Գ․ <<Օրիգինալ սյուժե>> անվանակարգում

Տարոն Հարությունյան
Դատարկ փողոցներ

Ֆլոյդ Ռուզ
Նորից ինչ-որ բան այն չեմ մտածել

Աշխեն Պետրոսյան
Ծիծաղող մողեսը

ՄԵԾ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՈՒՆԵՑՈՂ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետևյալ պատմվածքները հաղթելու շանսեր ևս ունեին, սակայն ինչ-որ բանով զիջում էին դափնեկիրներին։ Այս պատմվածքները ևս առանձին-առանձին հրապարակվելու են մեր կայքում։

RIPOR
Ճակատագրին դեմ

Լուսինե Մկրտչյան
Պարող մահվան մոլորակը

Վարդուհի Բադալյան
Քլարքը

Գոհար Պետրոսյան
Մեռնող մոլորակները

Մելինե Սիրունյան
Խնկաձորի ուրվականը

Մարի Սիմոնյան
Աչքերում հյուսիսափայլ

Էննի Մենա Խաչատրյան
Մոռանալ անծով քաղաքներում՝ չի ստացվի

Մելանի
Ս-Ե-Գ-Մ-Ա կամ Սեգմա

ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ԱՐԺԱՆԻ ՊԱՏՄՎԱԾՆԵՐ

Հետևյալ պատմվածքները գեղեցիկ էին, օրիգինալ, սակայն զգալիորեն զիջում էին մեր դափնեկիրներին և մեծ պոտենցիալ ունեցող ստեղծագործություններին։ Այս պատմվածքները կհրապարակվեն մեր կայքում մեկ հավաքածուի տեսքով։

Յուրա Մարտիրոսյան
Ծանոթ-անծանոթները

Սեդա Մխիթարյան
Սև խոռոչ

Յուրի Հակոբյան
Բանական վիրտուալը

Սլավիկ Ալավերդյան
Վնասատուն և Փրկիչը

Դիանա Հովսեփյան
Անտառի տնակը

Նարե Հովհաննիսյան

Պատրե մոլորակը կամ հավերժության կղզին

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ