RIPOR. «Ճակատագրին դեմ»

Մեծ պոտենցիալ ունեցող պամվածքներ

<<ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ>> 2020
ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1.

Ես միշտ ենթադրում էի, որ մարդու կյանքը որոշվում է բախտագրությամբ, ինչ-որ նախախնամությամբ։ Յուրաքանչյուր մարդ կարծում է, որ քայլում է սեփական ընտրած ուղիով, բայց դա այդպես չէ, այդ բոլոր ուղիները ունեն հազարից ավել խաչմերուկներ ու ոլորաններ։ Մշտական, հավերժական, գլխավերևում կախված համր հարց՝ գնալ աջ, թե ձախ։

Ամենուր խավար էր․․․

Ես օդում զգում էի մահվան գարշահոտը։ Որտեղ եմ՞ Ու ինչպես գրողը տանի ես կարողացա տարբերակել, որ սա հենց մահվան հոտն է։ Խավարի մեջ ծառեր, նստարաններ, երևի այգում եմ՞ Բարձրացրեցի գլուխս ու տեսա քիչ հեռվում վառվող գիշերային լապտերները։ Իհարկե վազեցի՝ բոբիկ ոտնաթաթերով զգալով ասֆալտի ողջ սառնությունը։
Փողոցի ցուցատախտակին գրված էր՝ Rue Saint Dominique։

Սիրտս արագ բաբախում էր, անորոշության ու վախի ճիչը կոկորդիս էր կանգնել։ Երևի բոլորս էլ մի այդպիսի մղձավանջ ունեցել ենք, երբ ամբոխի մեջ մերկ ենք եղել։ Հենց այս մտքի վրա սկսեցի խելագարի պես շոշափել ինձ։ Տֆու․․․ հագնված եմ․․․ Միլիոն տոննայանոց մի քար պոկվեց հոգուցս ու գլորվեց անհայտ փողոցով։

Ստամոքսս գռմռաց, երբ փողոցում վաճառվող համովիկների բույրը զգացի։ Վերջին անգամ առավոտյան էի կերել դպրոց գնալուց։ Սկսեցի քայլել։ Ինչ հանգստություն իջավ իմ ալեկոծված հոգում, երբ տեսա մարդկանց, շատ ու շատ մարդիկ, որոնք արագ այս ու այն կողմ էին գնում,ասես ինձ չէին էլ նկատում։ Բարակ սպիտակ վերարկուով մի կին իր ձեռքին տանում էր բագետների հսկայական տոպրակ։ Մմմմ․․․ սոված եմ․․․ Ստոպ, մի րոպե, ես ինչ է Ֆրանսիայում եմ՞ Ես չկարողացա հիշել, թե ինչպես եմ հայտնվել այստեղ, բայց դա այս պահին էական չէր, մեռածը Ֆրանսիայումա։

Մեռած՞ Մոտեցա դիմացիս անցնող երիտասարդին, որ ճշտեմ, թե ուր եմ, չհասցրեցի խոսել, ու երդվում եմ Առագորնի Անդուրիլ սրով, որ ամբողջ մարմնով ու բոլոր բջիջներովս զգացի, թե ոնց նա անցավ իմ միջով։

Ես ուրվական եմ, մեռել եմ, ինձ սպանել են, դիակս քարշ են տվել Ֆրանսիա․․․ Ինչպիսի հիմարություն։

Լսեցի ճիչ։ “Cafe Constant” սրճարանի դռան մոտ 50 անց մի տղամարդ ամուր սեղմել էր կրծքավանդակը ու կիսապառկել էր գետնին։ Նրա կողքի դեռատի աղջիկը հեռախոսով զանգում էր ու ճչում։

– I a t-il un doctor? Aide moi, aide s’il vous plait, tiens a papa.

Ես միայն հասկացա, որ պապանա։

Բավական ամբոխ էր կուտակվել, ու բոլորը միաժամանակ խոսում էի, իրար հրում, որ օգնեն։

Ես նորից զգացի մահվան գարշահոտը, մոտավոր սենց մի բան՝ փտած շոկոլադե սալիկ, որը պահվել է գետնի տակի տրոլլի գուլպաների մեջ։

Հետո ես տեսա ստվերին․․․ Նա իր ահռելի լայնատարած թևերով վայրէջք կատարեց հենց ամբոխի կենտրոնում։ Նրան ոչ մեկ չնկատեց, բայց ես զգացի սարսռացնող ցուրտը, որ փչում էր նրանից։ Ստվերը մի կողմ տարավ թիկնոցի ծայրը, հանեց գիշերվա պես մթին սուրը, կռացավ ընկած տղամարդու մոտ, քնքշորեն փակեց նրա աչքերը, բռնեց գլխից ու սրով մի մազափունջ կտրեց։ Տղամարդը վերջին անգամ շնչեց ու էլի պատրաստ եմ երդվել Ռեյգար Տարգարյենի քնարով, որ տեսա, թե ինչպես ինչ-որ բան դուրս եկավ նրա բերանից։

Ստվերը ոտքի կանգնեց, ձեռքով հետ տարավ երկար մուգ վարսերը ու նայեց ինձ իր սփրթնած երեսով։ Դատարկ, մոխրագույն աչքերը զննում էին ինձ։ Անտաշ, փնթի։
Մի՞թե տեսնում է ինձ։ Այդ պահին նա հոնքերը վեր բարձրացրեց, ասես նշան էր անում, թեթև ժպտաց ու ասաց․

– Ճակատագրի թելադրանք․․․

Փողոցը պտտվեց իմ շուրջը, մեկից ավել փոթորիկներ ինձ գցեցին պտտահողմի մեջ ու ես վեր թռա երազից։ Սեղանի մոտ էի քնել, որտեղ գործած տիկնիկներս էին, գույնգույն թելեր․․․
Դեռ ինչքան՞ Արդեն ութերորդ մղձավանջն էր մի ամսվա մեջ։

2.

Սատեն նստած էր բանկի իրեն հատկացված խցիկի մեջ ու հաշվում էր մետաղադրամները։
– Մեկն էլ գնաց ինֆարկտից, դե տենց էլ պիտի լիներ՝ ծնված օրից էս 10 կոպեկանոցը նորմալ չէր զնգում։

3.

Ծերանոցի ամենախուլ ու հեռու սենյակներից մեկում կարի մեքենայի մոտ նստած էր Լորա տատին։ Նրա առջև դրված էր մազափունջ, կտրված մի թելի կտոր ու քոռ մկրատ։
– Ճակատագիրն է իշխում մահկանացուներին ու Աստվածներին, ոչ մեկին չի հաջողվի փախչել նրանից։ Չկա այնպիսի ուժ, այնպիսի գերբնական կարողություն, որ կարողանա փոխել նույնիսկ ամենաչնչին մի պահը։ Մնում է խոնարհվել ու ընդունել։

Սենյակի միակ պատուհանի մոտ կանգնած Ստվերը մտազբաղ սիգարետ էր ծխում։

– Միայն մոյռաները գիտեն ճակատագրի հրամանը ու նրանց կյանքի միայն մի էտապում են բացվում կենաց գաղտնիքները։ Չպետք է բաց թողնել պահը։

– Տանատոս, հնարավոր է իմանալ որտեղ է Պրոկրիդայի կորած նիզակը՞՞՞

Լուսանկարը՝ Irina Sztukowski

Հետաքրքի՞ր էր։ կարդացեք նաև մյուս պատմվածքները։

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ