1984 կամ ինչու է Մեծ Եղբայրը հսկում բոլորին

Նշանավոր անգլիացի գրող Ջորջ Օրուելի «1984» ստեղծագործությունը մտահոգիչ և մռայլ հակաուտոպիա է (հասարակության այնպիսի մոդելի նկարագրություն, որտեղ գերակշռում են զարգացման բացասական միտումները)։

Հեղինակը կարողացել է կերտել մոխրագույն մի ապագա, որտեղ բացարձակ իշխանության եկած մեկ կուսակցություն և նրա բռնապետ առաջնորդը ահ ու սարսափի մեջ են պահում մի հսկայական պետություն՝ կառավարելով և հսկողության տակ պահելով մարդկանց ամենօրյա ապրելակերպը և նույնիսկ մտքերը։

Ամենուրեք տեղադրված էկրաններից Մեծ Եղբայրը հետևում է բոլորին…դրան գումարած՝ ամեն օր լուրեր են հայտնում սահմանին ռազմական գործողությունների մասին…

Վերհիշենք արդեն դասական դարձած Օրուելյան որոշ մտքեր այս գրքից.

1. Պատերազմը խաղաղություն է. Ազատությունը ստրկություն է. Տգիտությունն ուժ է:
2. Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան. ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը:
3. Մինչև չգիտակցեն, երբեք չեն ապստամբի, մինչև չապստամբեն, չեն կարող գիտակից դառնալ:
4. Մեռնել նրանց ատելով ՝ ահա թե որն է ազատությունը:

— COPYRIGHT WARNING! —

ԱՅՍ ՏՈՂԻՑ ՆԵՐՔԵՎ ԳՏՆՎՈՂ ՏԵՔՍՏԻ ԵՎ ՆԿԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ   [80օր]-ից բացի ԱՅԼ ԿԱՅՔԵՐՈՒՄ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

5. Կարող են ստիպել, որ ասես ցանկացած բան, ցանկացած, բայց չեն ստիպի, որ հավատաս դրան:
6. Եթե ուզում ես գաղտնիք պահել, այն պետք է թաքցնես ինքդ քեզնից:
7. Գուցե մարդը ոչ այնքան սիրվելու, որքան հասկացված լինելու կարիք ունի:
8. Սեր անելիս էներգիա ես ծախսում, հետո երջանիկ ես զգում ու ոչնչի մասին չես մտահոգվում: Նրանք չեն կարող նման բան թույլ տալ: Նրանք ուզում են, որ էներգիան անընդատ եռա քո մեջ: Դրանց այդ բոլոր երթերը, գոռում-գոչյունները, դրոշների թափահարումը՝ ընդամենը թթված սեքս է: Եթե ինքնին երջանիկ ես, ինչու՞ պիտի հուզվես Մեծ Եղբոր, Եռամյա պլանի, Ատելության երկրոպեի և մնացած անիծյալ անհեթեթությունների պատճառով:
9. Մարդու ամենավատ թշնամին նրա նյարդային համակարգն է: Ցանկացած պահի ներքին լարվածությունը կարող է արտացոլվել արտաքինում:
10. Եթե զգաս, որ մարդ պետք է մարդ մնա, նույնիսկ եթե դա ոչ մի չնչին արդյունք չի տալիս՝ դու նրանց հաղթել ես։
Այս հոդվածի մասնակի կամ ամբողջական տպագրումը կամ օգտագործումը առանց [80օր]-ի թույլատվության խստիվ արգելվում է։ Այդ քայլին գնալով դուք խախտում մեր հեղինակային իրավունքը, արհամարում և անտեսում եք մեր ծախսած ջանքերն ու ժամանակը։
Թույլատրվում է միայն մասնակի մեջբերում անել այս նյութից, սակայն ոչ ավել, քան մինչև տեքստում նշված սահմափակման տողը։ Այնուհետև պետք է նշել՝ «Շարունակությունը այստեղ» և տեղադրել այս էջի հղումը։
Մեր հոդվածներիծ օգտվելու վերոնշյալ կանոնները խախտելու դեպքում [80օր]-ը իրավունք է վերապահում ձեռնարկել մեր իրավունքների վերականգնմանն և պատճառված վնասի փոխհատուցմանն ուղղված ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած միջոցառում և գործընթաց։

1 Comment

  1. Pingback: 1984 կամ ինչու է Մեծ Եղբայրը հսկում բոլորին

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ