ՖԱՆՏԱՍՏԻԿԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
-Բ-ա-ր-ի գ-ա-լ-ու-ս-տ NL326, բ-ա-ր-ի գ-ա-լ…
-Օ~հ, վերջապես անջատվի’ր:
-Հակի~, վերջապես եկար:Ես անհամբեր քեզ էի սպասում:
-Արմի, ի՞նչ է պատահել, ինչու՞ է ամբողջ մոլորակը սարսափած:
– Հակի, այսօր էներգակիրի լույսն էր վառվել:Դու պատկերացնու՞մ ես, եթե մեկ ամսվա ընթացքում դա տեղի չունենա, մենք բոլորս կկործանվենք:Մնացած էներգիան կարող բավականացնել ընդամենը մեկ ամիս:
– Իսկ կանխատեսիչ NL-ը ի՞նչ է ասում:
-Միթե՞ դու այդպես էլ չհասկացար, որ այդ կանխատեսիչը ամենևին էլ չի կարողանում կանխատեսել:Սու’տ է ամեն ինչ: Այն լինում է անկանխատեսելի:
-Բայց վերջին անգամ…
-Վերջին անգամ տասը տարի առաջ էր : Այն կատարվեց հանկարծակի, իսկ NL-ը այն պարզապես վերագրեց իրեն, որպեսզի պարգևատրվի: Ինձ թվում է, դա կառավարվում է Մարսից եկող ալիքների միջոցով: Հը՞, ինչ կասես:
-Ես գաղափար չունեմ դա ինչպես է կատարվում, բայց եթե տեղի չունենա, առանց էներգիայի մենք կորած ենք:
-Մենք պետք է արագ գործենք:Հակի, ինձ թվում է այդ գործը մենք պետք է գլուխ բերենք: -Արմի, այդ ինչպե՞ս: Մենք այս փոքրիկ մոլորակի վրա ենք, իսկ Երկիրն այնքա~ն հեռու…
Ես Հակին եմ : Ապրում եմ Տ մոլորակի վրա: Այլ մոլորակներից ոչ-ոք չգիտի այս մոլորակի գոյության մասին: Այն շատ փոքր է: Նույնիսկ մի քաղաքից էլ փոքր: Այստեղ կա ընդամենը մի սրճարան, կանաչապատ այգի, փոքրիկ գետակ, մի խանութ, մի քանի տնակ, և այս ամենը կենտրոնացված 2 փողոցում:
Հա, մոռացա, և ,իհարկե, մի մեծ NL 326 անունով կազմակերպություն, որը զբաղեցնում է մոլորակի կեսը:Այն զբաղվում է էներգակիրի գործունեությամբ:
Ախ, հա, այս մոլորակում ամեն ինչ աշխատում է
էներգիայի միջոցով, իսկ խանութից ինչ-որ բան գնելիս, մենք գումարի փոխարեն վճարում ենք էներգիայով: Մեզ համար էներգիան ամեն ինչ է: Իսկ այն մենք ստանում ենք միայն մի ճանապարհով. հյուսիսափայլ:
Սա բոլոր մոլորակների վրա երբևէ իմ տեսած ամենաչքնաղ երևույթն է: Այն ինչքան գեղեցիկ է, այնքան անհրաժեշտ է մեր մոլորակի գոյատևման համար: Ցավոք այդ հրաշագեղ երևույթը տեղի է ունենում բացառապես Երկրի վրա:
Իսկ էներգակիրը մի հսկա ռոբոտ է, որը կառուցել ենք մենք՝ մոլորակի բնակիչներս: Այն հյուսիսափայլի ժամանակ կանաչ ստվերներից ֆիքսում է հսկայածավալ էներգիա և պաշարում իր մեջ: Իսկ NL326-ի աշխատակիցները կառավարում են էներգակիրի պահեստավորած էներգիան, որը բավականացնում է մի քանի տարի:
Ես ու իմ ընկեր Արմին նույնպես բացառություն չենք և աշխատում ենք այդ կազմակերպությունում:Մենք հետևում ենք էներգակիրի ազդանշանային համակարգին, իսկ երբ նրա լույսը վառվում է, դա նշանակում է… մի խոսքվ ինչպես հասկացաք լավ բան չի նշանակում:
∞∞∞∞∞∞∞
-Հե~յ, կանգնի’ր, ո՞վ ես դու, ես քեզ նախկինում երբեք չեմ տեսել մոր մոլորակում, հե~յ, քո աչքերը…,-բղավեցի ես, բայց նա այդպես էլ չկանգնեց:
Քանի որ Դուք այստեղ եք…
… Մենք ժամանակ ու եռանդ չենք խնայում ձեր ուշադրությանը ամենաօրիգինալ նյութերը ներկայացնելու համար։ Գովազդային որևէ եկամուտներ չունենալով՝ [80օր] նախագիծը ֆինանսավորվում է միայն հիմնադիրների անձնական միջոցներից և մշտապես ունի մեր ընթերցողների աջակցության կարիքը։
Նույնիսկ ամսական 1 ոսկին (1000 դրամ) կօգնի մեզ կարկատել մեր առագաստները և շարունակել ճանապարհորդությունը։ Շնորհակալություն։
Մեր համատեղ արկածներին ձեր լուման կարող եք ներդնել հետևյալ եղանակներով․ 1. Կատարելով քարտային փոխանցումներ ArCa համակարգով։ քարտի համար 5501 0401 0009 7350 (GAREGIN HARUTYUNYAN)2. Բաժանորդագրվելով PATREON-ում այս հղումով 3․ Tellcell կամ EasyPay տերմինալից լիցքավորելով idram էլեկտրոնային դրամապանակի 342828668 հաշիվը։ 4. PayPal։ garegin1@gmail.com
Ես կանգնած եմ այգու մեջտեղում և չեմ շարժվում: Նրան երբեք այստեղ չէի տեսել: Բայց նման բան հնարավոր չէր: ՄԵնք բոլորս իրար ճանաչում ենք և չկա մեկը որ չիմանանք: Օրը մթնում էր և արևի շողերը թաքնվելով երկնքի ետևում այն դարձնում էին կարմրագույն: Վերջապես հասա տուն, բայց միևնույն է մտքիցս դուրս չի գալիս տեսածս:
-Հակի, ի՞նչ է պատահել, ես արդեն 7 րոպե քեզ հետ մե խոսում, իսկ դու կարծես այստեղ չլինես:
-Արմի, չես պատկերացնի ինչ է պատահել:Այսօր այգում մի աղջիկ եմ տեսել:Նա նախկինում երբեք այստես չի եղել:ԿԱրմրավուն, գանգուր մազեր, փոքրիկ բերան, իսկ աչքերը… -Ի՞նչ աչքերը:
– Աչքերը սովորական չէին:Այնքա~ն տարօրինակ: Նրա աչքերը մոլորակի էին նման: Կանա~չ, փայլերը շողում էին, ինչպես…
-Ինչպես ի՞նչ:
Հակին սպասում է իմ խոսքին, բայց ես նույնիսկ վախենում եմ այդ բառն ասել:
-Ինչպես… լավ, ինչևէ, մոռացիր ինչ ասացի:
Արմին նյարդայնացած, ինչպես իրեն է բնորոշ, վեր կացավ՝ գնաց քնելու: Այնտեղից լսեցի նրա ձայնը.
-Սովորական Տ-եցի է եղել, գուցե 2-րդ փողոցից է և լավ չես հիշում:
Ես նույնպես փորձեցի քնել: Սկզբում ինձ հուսադրեցի, որ գուցե լավ չեմ հիշում, բայց միևնույն է, երբ հոգիդ անհանգիստ է, երբեք էլ բարձդ փափուկ չի թվա: Ես չքնեցի ամբողջ գիշեր և Տ-ի տեղեկատուում ուսումնասիրեցի բոլոր 2-րդ փողոցի բնակիչներին:Եվ ահա, ես ճիշտ էի. Նա չկար և ո’չ մի տեղեկատուում:
∞∞∞∞∞∞∞∞
Ես նորից կանաչապատ այգում եմ:Մենակ: Արդեն 21 օր է անցել այն բանից, ինչ ես նրան տեսա և ես ամեն օր այստեղ եմ գալիս, բայց նա միևնույն է չկա: Ամբողջ մոլորակը խուճապի մեջ է, հյուսիսափայլ դեռ տեղի չի ունեցել, իսկ էներգիան համարյա վերջացել է:
Բայց դա ինձ չի էլ անհանգստացնում: Եթե պետք է նրան չտեսնեմ, ինձ համար լրիվ մեկ է կապրեմ թե ոչ: Ես ընդամենը ցանկանում եմ տեսնել նրա աչքերը:Դրանց մեջ տարօրինակ բան կար թաքնված: Դրանցում կարծես հյուսիսափայլ էր տեղի ունենում: Իրո՞ք աչքերը հոգու հայելին են:
Հենց այդ մտածմունքի մեջ, ես մի հզոր էներգիա եմ զգում:Ի՞նչ է սա: Ի՞նչ է կատարվում: Իմ աչքի՞ն է երևում: Նա է: Հեռվից երևում է նա: Դրանք իմ տեսած ամենագեղեցիկ աչքերն էին, դրանցում հյուսիսափայլ էր՝ անշարժ:
Ես վերջապես քայլեցի դեպի նա, մոտեցա: Նա վախեցած ցատկ արեց և շրջվեց՝ թաքցնելով աչքերը: Եվ հենց դա էլ այդ վայրկյանին ամեն ինչ ավելի հետաքրքրաշարժ դարձրեց: Ես համառորեն գնացի նրա ետևից և վերջապես հասանք մի տեղ, որտեղից այլևս ելք չկար: ՄԵնք լուռ էինք: Թվում էր ես պետք է խոսք ասեմ, բայց կարծես լեզուս չէր ուզում սահել: Վերջապես նա շրջվեց և այդ աչքերով՝ այն աչքերով, որոնց ես սպասում էի վերջին մի քանի շաբաթներին, նայեց ինձ:
Դրանցիցսկսեց գլորվել մեկ, ապա մյուսից երկու կաթիլ արցունք: Այդ պահին ես ինձ մեղավոր էի զգում: Միթե՞ ես այդքան ցավ պատճառեցի նրան: Ապա կատարվեց հրաշք. Նա ժպտաց: Հանկարծ նրա աչքերում ինչ-որ բան կատարվեց և դրանք սկսեցին փայլել:Նա ոչինչ չասաց, միայն հանդարտ, բարի, մեղմ ժպտում էր: Ես քարացած էի, միայն 1-2 վայրկյան աչքերիս առաջ կուրացնող լույս վառվեց և ամեն ինչ չքացավ: Ես կկոցելով բացեցի աչքերս և նա այլևս չկար:Այն ժպիտը այլևս չկար: Այն աչքերը…
∞∞∞∞∞∞∞∞
Էներգակիրի լույսն այլևս չէր վառվում, վտանգն անցել էր, բոլորը երջանիկ էին՝ առաջվա պես:
Ինձ համար դա մի երազ էր, ակնթարթ, որն այնքան շուտ ավարտվեց, որ նույնիսկ չհասկացա ինչ կատարվեց:Բայց այդ երազը կմնա իմ հուշերում՝ զբաղեցնելով մի փոքրիկ անկյուն սրտիս հուշապահեստում: Մեր կյանքում, հաճախ, մեր կամքից անկախ ,հայտնվում են մարդիկ, որոնց պետք է կարողանաս բաց թողնել:Բաց թողնել նրանց ստացվում է, բայց նրանց հետ կապված հուշերը՝ ոչ միշտ…
-Դե ինչ ընկերս, գնա՞նք այգուց վերջապես,- ասաց Արմին:
-Գնանք,-ասացի ես, հոգուս խորքում հուսալով, որ գուցե մի օր կտեսնեմ տեսնեմ նրան:
Լուսանկարը՝ այստեղից
Հետաքրքի՞ր էր։ կարդացեք նաև մյուս պատմվածքները։