Զգացմունքների և օրացույցի մասին տարօրինակ պատմությունը – մաս 2

Քոլին Ֆայնբին մանկությունից դատապարտված էր հաջողության։ Ոչ ոք չէր կասկածում, որ այս պայծառ հայացքով չշփվող դեռահասը, իսկ այնուհետև նաև նույնպիսի պատանին, դառնալու է հանրահայտ արվեստագետ և հասարակության առաջադիմական տրամադրությունների ամենահմուտ փորձագետը։

Իր 32 տարեկանում նա հասցրել էր ձեռք բերել կարծես թե ամեն-ինչ, ինչի մասին կարելի էր երազել՝ հսկայական կարողություն, Նյու Յորքի բոհեմայի համընդհանուր ճանաչումն ու հարգանքը։

Ֆայնբին յուրաքանչյուր միջացառման սպասված հյուրն էր՝ լիներ դա ցուցահանդես, պաշտոնական ընթրիք, թե հեռուստատեսային շոու։ Վերջին ժամանակներում Ֆայնբին նույնիսկ կարողանում էր ազդեցություն թողնել մարդկանց քաղաքական հայաքցքների և նախընտրությունների վրա. հերիք էր, որ նա կես կատակ կես լուրջ ինչ-որ բան ասեր իշխանությունների վերաբերյալ, էլ չասած նրա որոշ սադրիչ կտավների ազդեցություն մասին։

Հենց այսպիսի պատկերացում ունեին Քոլին Ֆայնբիի կերպարի մասին Նյու Յորքի Գուգենհայմի ժամանակակից արվեստի թանգարանում նոր՝ «Վերադարձ Տիեզերք» ցուցահանդեսի բացման միջոցառմանը ներկա գտնվողների բացարձակ մեծամասնությունը։

Ինչպես և ընդունված է այսպիսի դեպքերում Քոլին Ֆայնբին՝ տարիների ընթացում կատարելության հասցված փայլուն, սակայն արհեստական ժպիտը դեմքին ողջունում էր բոլորին և կոմպլիմենտներ անում։

Ֆայնբիին մեռնելու աստիճան ձանձրացնում այս ամբողջ «բոհեման», սակայան քաղաքի, եթե չասենք երկրի ամենաանկանխատեսելի և հետաքրքիր արվեստագետի համբավը նրան ստիպում էր լավ հարաբերություններ պահել գործընկերների և արվեստի սիրահարների այս մեղվաբույնի հետ։

– Ներեցեք, դուք պատահաբար չգիտեք՝ որտեղ կարող եմ գտնել Քոլին Ֆայնբիին։ Ես լսել եմ, որ նա այս միջացառմանը ներկա է լինելու. – Մուգ գույների բարձր օձիգով սվիտերով (водолазка) 30-անց մի տղամարդ գրեթե անշնորքության աստիճանի հասնող ընկերական ձևով հետևից տմբտմբացրեց Ֆայբիի ուսին։

Այդպիսի վերաբերմունքից ապշած Ֆայնբին ներողություն խնդրեց զրուցակցից և կտրուկ հետ պտտվեց։

– Իսկ նա Ձեր ինչի՞ն է պետք, թույլ տվեք հարցնել։ Հաստատ ցանկանում եք ինքնագիր վերցնել նրանից, ճ՞իշտ է։ – Ֆայնբին վրդովված էր։

– Չե հա, ուղղակի ուզում եմ տեսնել ով է այդ դեմքը, որ իր տանը նստած միայն իրեն հասկանալի մի բան է խզբզում, իսկ ողջ Ամերիկան դա մյուս օրը քննարկում է։ –

Մայքլ Հարինգթոնը, քանի որ հենց այսպես էր անծանոթի անունը, այդ ասելիս նույնիսկ աչքը չթարթեց։ Պարզ երևում էր, որ նա իսկապես դեմքով չգիտի Ֆայնբիին։

Մայքլի անկեղծ հայացքը Ֆայնբիին ստիպեց ժպտալ։ Հոգու խորքում նա նույնիսկ ուրախ էր, որ դեռ կան մարդիկ, որ իրեն չեն ճանաչում, և ում իր ինքնագիրը հազար տարի պետք չի։

– Ես անձամբ ճանաչում եմ Քոլին Ֆայբիին։ Նա այսօր չկարողացավ այստեղ ներկա գտնվել, բայց եթե ցանկանում եք, ես կարող եմ կազմակերպել ձեր հանդիպումը մեկ ուրիշ անգամ, եթե թողնեք Ձեր կոնտակտային տվյալները, իհարկե։

– Շնորհակալ եմ եղբայր։ Միանգամից երևաց, որ կարգին տղա էս։ Սա իմ համարն է – Մայքլը իր մեջքի պայուսակից (рюкзак) հանեց իր այցեքարտը և մեկնեց Ֆայնբիին։

– Այ քեզ բան – մտացեծ Ֆայբին, – գոնե մտքով անցներ իմ անունը հարցներ քաղաքավարության համար –

Բայց սա էլ ավելի լավ տրամադրեց Քոլին Ֆայնբիին։ Նա վաղուց չէր հանդիպել նման՝ զինաթափ անող անկեղծության և արհեստական վարքի և ձևերի իսպառ բացակայության։ ֆայնբիին այդ ամենը շատ էր պակասում Նյու Յորքյան ստորաքարշ և շողոքորտ բոհեմյան աշխարհում։

«Բլեյդ» ռեստորանում հնչում էր անցյալ դարի 30-ականների երաժշտությունը։ Սրահում միայն մեկ սեղան էր զարդարված. Քոլին Ֆայնբիի համար ցանկացած ռեստորան միայն իր համար փակելը երբեք մեծ խնդիր չէր եղել։

– Գիտես Քոլին, սպանիր ինձ եթե ցանկանում ես, բայց ես չեմ հասկանում քո արվեստը։ Այ Մոնե, Ռենուառ, Դեգա, դա իմն է, բայց քո գործերը բոլորը կարծես սևագրեր լինեն։ Կարծես՝ ուզենաս դրանց նայողների մեջ մի մարած կրակ արթնացնել։ Ում է դա պետք, ինչու ես այդ խեղճերին սադրում, բացատրիր ինձ, թե կարող ես։

– Մայքի, հասկանում ես, ես կարծում եմ մարդիկ ազատություն են փնտրում այս կյանքում։ Մենք բոլորս փնտրում ենք մեզ ազատության զգացողություն պարևող ցանկացած դրսևորում, ճիշտ ճանապարհը ցույց տվող, դրան տանող նշանները և սիմվոլները… բայց դրանք գտնելուց հետո դառնում ենք նրանց ստրուկը, կորցնում ենք փնտրելու ազատությունը, հասկանու՞մ ես ինչ նկատի ունեմ։

– Իհարկե հասկանում եմ։ Ուզում էս էլի խմել այդպես էլ ասա. – Մայքլը անտարբեր հայացքով թարմացրեց Ֆայնբիի գավաթում եղած վիսկին։ – Հարգելիս ես մի բան գիտեմ, կյանքում ամենակարևոր բանն այն է, որ քեզ հասկանան, հավատա ինձ, իսկ քո նկարները, կտավները…այսօր նրանցով հիանում են, վաղը ոչ ոք դրանց մասին չի էլ հիշի։

Քոլին Ֆայբին կարծես պահի տակ սթափվեց ալկոհոլի ազդեցությունից, բայց Մայքլի աչքերին նայելուց հետո հասկացավ, որ սա բացարձակ անկեղծ է խոսում և իրեն վիրավորելու մտադրություն չունի։

– Եթե անկեղծ, Մայքի, ես ինչ-որ տեղ համաձայն եմ քեզ հետ։ Տես, դու գիտես, որ ես շատ բան կարող եմ ինձ թույլ տալ այս կյանքում. ես շատերի համար հաջողության մարմնավորումն եմ, բանկիս հաշվին վեցանիշ գումարներ են։ Բայց իրոք, ես ընդունում եմ, որ մարդը կարող է լինել միլիոնատեր կամ միլիարդատեր և երջանիկ չլինել։ Սա շատ տխուր փաստ է Մայքլ։ Ես գիտակցում եմ, որ եթե ես փող չունենամ ինձ կդադարեն ճանաչել փողոցում, մարդիկ կսկեն չպատասխանել իմ զանգերին, ես ոչ ոքի այլևս պետք չեմ լինի։

– Չվախես եղբայր , ես երբեք չեմ հրաժարվի քեզ հետ մեկ բաժակ վիսկի խմել։ – Մայքլը մեկ շնչով դատարկեց իր բաժակը։

Ֆայնբին հետևեց նրա օրինակին։

– Մայքի, չես պատկերացնի, թե ինչքան եմ հոգնել այդ ամենից։ Այս քննադատներից, խմբագիրներից, բարձր մոդայի փարթիներից, ցուցահանդեսներից, թանկ աղջիկներից…

– Թանկ աղջիկների՞ց – ի միջի այլոց ընդհատեց նրան Մայքլը շարունակելով կրծել մսի վերջին կտորները խորոված հավի բդի վրայից. – հետաքրքիր է հնչում։

-Լու՞րջ։ Հասկացա ակնարկը։ Ուրեմն այսօր զվարճանքը շարունակվում է։

Ֆայնբին վեր կացավ սեղանից և ցուցադրական ձևականությամբ զգաստ կանգնելով բջջայինով համար հավաքեց, և երբ պատասխանեցին հանդիսավոր ձայնով ասաց։

– Ալլո, Լանա՞ Այո այո ես եմ։ Ես մենակ չեմ՝ ընկերոջս հետ։ Մենք մեզ լավ չենք զգում, շտապ առաջին օգնության կարիք ունենք։ Ի՞նչ, այո անպայման, թող բժիշկ Ջենիֆերն էլ գա, և բժիշկ Ալիսան, իհարկե, ինչ է՞ինք անելու առանց բժիշկ Ալիսայի։ Դե սպասում ենք։ Պաչիկներ։

Ֆայբին գրպանը դրեց հեռախոսը և վիսկի լցրեց Մայքլին և իրեն։

– Դե ինչ Մայքի, առողջ լինենք։

Մայքլ Հարինգթոնը զարմանքից և ծիծաղից քիչ էր մնում ուշաթափվեր։ – Ոնց որ ասացիք, պարոն Ֆայնբի – ասաց նա վերջապես հանգստանալուց հետո. – Ես կարծես սկսում եմ հասկանալ ձեր արվեստը։

Ռեստորանի սրահի հատակից սկսվող և անվերջանալի թվացող վիթխարի լուսամուտներից՝ կարծես կինոթատրոնի էկրանին երևում էր, թե ինչպես են նյույորքյան երկնակամարում մայր մտնող արևի բրոնզագույն ճառագայթները քնքշանքով խաղում անթիվ, անհամար երկնաքերերի երկաթբետոնապակյա մակերևույթին։

շարունակելի

[բոլոր իրավունքները պատկանում են “80օր” – ին]

Թողնել մեկնաբանություն

ԿՈՂՄՆԱՑՈՒՅՑ